Ֆանատիկոս (ֆիլմ, 2001)
Ֆանատիկոս անգլ.՝ The Believer | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թեմա | Dan Burros?[1], հակասեմականության[1], մշակութային ինքնություն[1] և Նեոնացիզմ[1] |
Թվական | 2001 |
Պրեմիերա | հունվարի 19 |
Լեզու | անգլերեն և եբրայերեն |
Ռեժիսոր | Հենրի Բին |
Պրոդյուսեր | Դենիել Դայմոնդ Ջեյ Ֆայերսթոուն Սյուզան Հոֆֆման Քրիստոֆեր Ռոբեռտս Էրիկ Սենդիս |
Սցենարի հեղինակ | Հենրի Բին Մարկ Ջեյկոբսոն |
Դերակատարներ | Ռայան Գոսլինգ Սամեռ Ֆենիքս Թերեզա Ռասել Բիլի Զեյն |
Օպերատոր | Ջիմ Դենո |
Երաժշտություն | Ջոել Դայմոնդ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Fuller Films Seven Arts Pictures |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Շահույթ | 416 925 $ |
MPAA վարկանիշ | R |
IMDb | ID 0247199 |
ԿինոՊոիսկ | ID 607 |
Պաշտոնական կայքէջ |
«Ֆանատիկոս» (անգլ.՝ The Believer), Հենրի Բինի կողմից նկարահանված դրամա Դենի Բալինթի մասին՝ 22-ամյա նեոնացիստի, ով մանկուց սովորել է հրեական դպրոցում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 19-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական դպրոց կրթված հրեա տղան՝ Դենի Բալինթը, ցանկանում էր ապագայում ռաբբի դառնալ, բայց գիտելիքի ցանկությունը մղում է նրան օտարվելու իր մեջ ներարկված իդեալներից։ 22 տարեկանում Դենին դառնում է ՆՍ սքինհեդ և ցանկանում է հրեաներին վտարել սոցիալական բարձր դիրքերից ու պաշտոններից։ Նա միանում է նեոնացիստական խմբին, որն օգտագործում է Դենիի հռետորական հմտությունները։ Բայց հերոսի մտքում աստվածաբանության դասերի հիշողությունները բորբոքվում են, և ստիպում նրան շատ անգամ մտածել իր սեփական գործողությունների մասին։ Նա հանդիպում է հին ընկերներին, և նրա աշխարհայացքը սկսում է փոխվել։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ռայան Գոսլինգ | Դենի Բալինտ |
Սամեռ Ֆենիքս | Կառլա Մյոբիուս |
Թերեզա Ռասել | Լինա Մյոբիուս |
Բիլի Զեյն | Քյորթիս Զամպֆ |
Գլեն Ֆիցջեռալդ | Դրեյկ |
Գարեթ Դիլահանտ | Բիլլինգս |
Քրիս Էյվերս | Կառլտոն |
Ջոել Հարլանդ | Օ․Լ․ |
Ջոշուա Խառտո | Քայլ |
Թոմի Նոխիլլի | Ուիտ |
Չակ Արդեցոնե | Չակ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - Մոսկվայի XXIII կինոփառատոնի երկու մրցանակ՝ « Ոսկե Սուրբ Գեորգի» մրցանակ լավագույն ֆիլմի համար և Ռուսաստանի կինոակումբների դաշնության մրցանակ։
- 2001 - գլխավոր մրցանակ (Ժյուրիի գլխավոր մրցանակ) Սանդենս կինոփառատոնում
- 2001 - առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի միջազգային էկրանային մրցանակին
- 2002 - 4 անվանակարգ Independent Spirit Award-ի կողմից։ Լավագույն դեբյուտային ֆիլմ (Հենրի Բին), լավագույն սցենար (Հենրի Բին), լավագույն դերասան (Ռայան Գոսլինգ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Սամեռ Ֆենիքս)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20201108212523/https://europeanfilmawards.eu/en_EN/film/the-believer.5686
- ↑ «The Believer (2001) - Release dates». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фанатик»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Фанатик»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|